Սուրճի սիրահարները կարող են իրենց համար բացահայտել սուրճի միանգամայն նոր` նրբահամ բույր, որը կլինի միաժամանակ ամենաթանկը:
Այդ սուրճի պատրաստման համար կօգտագործվի փղերի արտաթորանքը:
Փղերի արտաթորանքից սուրճը կարտադրվի հացահատիկներից, որը կերել ու մարսել են Թաիլանդի փղերը:
Երբ ընդեղենը դուրս է գալիս արտաթորանքի ձևով, դրանք հավաքում են, չորացնում ու վերամշակում էլեկտրական սրճաղացում` գրում է Raut-ը:
Արդյունքում, ինչպես ասում են, ստացվում է ծաղկաշոկոլադային համ, որը պարունակում է կաթնային շոկոլադի, ընկույզի համեմունքներ:
«Սև կատու» անվանումը ստացած այդ սուրճի 1 կիլոգրամը կարժենա 1100 դոլար և կլինի ամենաթանկը աշխարհում:
Ներկայում վաճառքի է հանվել այդպիսի միայն 50 կգ սուրճ: Հատկանշական է, որ վաճառքի եկամուտների 8 տոկոսը կուղղվի կենդանիների պահպանության ֆինանսավորմանը:









































