«Յուվենթուս»-ի առանցքային երկու ֆուտբոլիստները` դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը և հարձակվող Մարկո Վուչինիչը կընդգրկվեն թիմի հիմնական կազմում Չեմպիոնների Լիգայի հերթական տուրի շրջանակներում կայանալիք Դանիայի «Նորդշելանդ»-ի հետ հանդիպմանը: Այդ մասին է հայտնել La Gazzetta dello Sport-ը:
Երկու ֆուտբոլիստները թեթև վնասվածքներ էին ստացել նախորդ շաբաթ և չէին կարողացել մասնակցել Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած «Նապոլի»-ի դեմ խաղում: Արագացված թերապիայի շնորհիվ ակումբի բժիշկներին հաջողվեց շարք վերադարձնել Բուֆոնին և Վուչինիչին:




































