Tokai Rubber Industries-ի մի խումբ հետազոտողներ ներկայացրել են ռետինե յուրահատուկ ակուստիկ համակարգ: Մինչ օրս միկրոակուստիկան կիրառում էր պյեզոէլեկտրական թաղանթ՝ բավական նուրբ ու բացարձակ չճկվող նյութ:
Հատուկ հոսանք փոխանցող ռետինը, որը օգտագործվում է արհեստական մկանների ստեղծման համար, ի վիճակի է կրճատվել էլեկտրականության ազդեցության տակ: Մոդուլացված էլեկտրաիմպուլսները ռետինին ստիպում են ճկվել, դրան շրջապատող օդը թռթռում է, ու արդյունքում մենք ձայն ենք լսում: Հետաքրքիր է, որ ցածր հաճախականությունն ավելի լավ է արտաբերում ձայնը, քան ավանդական բարձրախոսները:
Ինժեներները պնդում են, որ դա կարող է պետք գալ փափուկ ականջակալների ու էլեկտրոնային գաջեթների արտադրության ժամանակ:







































