Չինաստանում հայրուրավոր մարաթոնյան վազորդներ մասնակցել են Շանհայի ամենաբարձ շինությունը բարձրանալու մրցավազքին: Նրանք պետք է 100 հարկանի շենքի աստիճաններով վազեին:
Մրցույթը սկսել է տեղական ժամանակով ժամը 8-ին: Հաղթող է ճանաչվել Ավստրիայի ներկայացուցիչ Ռոլֆ Մայսենը, նա այդ տարածությունն անցել է 18 րոպե 55 վայրկյանում:
Նմանատիպ մրցույթներ անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում: Նյու Յորքում մրցույթի մասնակիցները պետք է բարձրանան Empire State building շինությունը:











































