Արաբական համացանցային լրատվամիջոցները տարածել են տեսագրություն, որտեղ ներկայացվում է խոշոր առևտրի կենտրոնի` Dar Mouja-ի գողությունը:
Գողն օգտագործել է այն հանգամանքը, որ փողոցները դատարկ են եղել ուրբաթօրյա ավանդական աղոթքի ժամանակ։ Նա ավտոմեքենայով կոտրել է խանութի ցուցափեղկը, ապա ներխուժելով էլեկտրատեխնիկայի խանութ՝ առանց շտապելու ընտրել է սմարթֆոններ, նավիգացիոն համակարգեր և այլն:
Գողի աշխատանքի վրա չեն ազդել ո՛չ միացված ազդանշանային համակարգը, ո՛չ էլ ազդանշանի ձայնից մոտեցած աշխատակիցները: Նա ատրճանակով սպառնացել է մոտեցողներին, ապա հավաքել է ողջ գողոնը մի պարկի մեջ, նստել լավ վնասված ավտոմեքենան և հեռացել:









































