Անհայտ տղամարդը կրակ է բացել ԱՄՆ–ի Վինսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի առևտրի կենտրոնի մոտակայքում:
Նախնական տվյալներով՝ 7 մարդ հոսպիտալացվել է։ Նրանցից չորսը ստացել են միջին ծանրության վնասվածքներ, իսկ մյուս երեքի վիճակի մասին տվյալներ չկան:
Հանցագործին հաջողվել է թաքնվել: Այժմ ոստիկանությունը որոնում է սևամորթ տղամարդուն, ում արարքի դրդապատճառները դեռևս բացահայտված չեն:










































