Լիբանանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել երկրի վարչապետ Նաջիբ Միկատի շտաբ։ Ցուցարարները վարչապետին կոչ են արել հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Լիբանանյան հետախուզության ղեկավար, գեներալ Վիսամա Հասաբի հուղարկավորությունից հետո երիտասարդությունը շարժվել է դեպի կառավարության շենք, սակայն կանգնեցվել է իրավապահ մարմինների կողմից, որոնք օդ են կրակել և արցունքաբեր գազ են կիրառել:
Երկրի ընդդիմության առաջնորդ Սաադ Խարիրին պետական հաստատությունների գրավումն «անթույլատրելի» է համարել:











































