Քաթարը մտադիր է Գազային մատակարարել Եգիպտոսից` հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
«Շինարարական նյութերի և սարքավորումների մատակարարման արգելքը հանված է: Այս մասին հաղորդել է Եգիպտոսի նախագահը»,- պատմել է Եգիպտոսում Քաթարի դեսպան Մոհամեդ ալ- Էմադին:
Այս տարի ավելի վաղ Քաթարը հայտարարել է Գազայում 254 մլն դոլար ներդնելու անհրաժեշտության մասին: Միջոցները հիմնականում կծախսվեն ճանապարհների և բնակավայրերի կառուցման վրա, ինչպես նաև հատկացումներ կիրականացվեն գյուղատնտեսության զարգացման համար:
Այս ամենը խոսում է Կահիրեի պաշտոնական դիրքի փոփոխման մասին, որը նախկինում պաշտպանում էր Իսրայելին:






































