Գիտնականները պարզել են, թե ինչու է օդանավում սնունդն ուղևորներին անհամ թվում: Այս մասին հայտնում է mirfactov պորտալը:
Փորձի ժամանակ կամավորներին երկու անգամ կերակրել են նույն սննդով, սակայն տարբեր պայմաններում: Առաջին դեպքում մասնակիցները սնվել են օդանավի աղմուկ հիշեցնող ձայների ուղեկցությամբ: Երկրորդ դեպքում մասնակիցները գտնվել են ձայնային մեկուսացման մեջ: Սննդի ընդունումից հետո կամավորներից պահանջվել է գնահատել համը:
Պարզվել է, որ բարձր աղմուկի առկայության դեպքում սնունդը թվացել է պակաս քաղցր կամ աղի, սակայն առավել խրթխրթան:
Գիտնականները կարծում են, որ աղմուկի ազդեցությունը համային և լսողական զգայարանների վրա տարբեր կերպ է ազդում:











































