Քուվեյթի ընդդիմադիր շարժումների ղեկավարները մտադիր են բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ նախարարների կաբինետn օրենք է ընդունել ընտրական գործընթացում բարեփոխումներ անցկացնելու մասին:
Երկրի ղեկավար շեյխ Սաբախ ալ-Ահմադ ալ-Սաբախը ցրել է խորհրդարանը մի քանի ամսվա քաղաքական պայքարից հետո:
Իսլամիստական ընդդիմությունն իր կողմնակիցներին կոչ է արել ցույցի դուրս գալ` նոր օրենքը համարելով հակասահմանադրական:
Քուվեյթի քաղաքական անկայունությունը վնաս է պատճառում տնտեսությանը, քանի որ մի շարք կարևոր ծրագրերի իրականացումը հետաձգվում է անհայտ ժամանակով:










































