Հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Գետերը դուրս են եկել ափերից, ընդ որում՝ այնքան, որ ճանապարհներով հնարավոր է տեղաշարժվել նավակներով:
Տեղի բնակիչները ստիպված են հաղթահարել մինչև ծնկները հասնող ջրի հոսանքը: Վտանգավոր թաղամասերից բնակչությունը տարհանվում է:
Լուրդ սրբավայրից շտապ տարհանել են 500 ուխտավորների: Ջրհեղեղի հետևանքով 15հզ տներ առանց էլեկտրականության են մնացել:









































