Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ծովակ և Վանևան համայնքների22 բնակիչներից նմուշառումներ են վերցվել՝ սիբիրյան խոցհիվանդության վերաբերյալ հետազոտություն կատարելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունն ահազանգ էր ստացել մարզում սիբիրյան խոցի
կասկածելի դեպքերի վերաբերյալ: Գեղարքունիքի մարզպետի
տեղեկացմամբ՝ Երևանի «Գում»-ի շուկայում սիբիրախտով
վարակված միս է հայտնաբերվել: Մսավաճառներն ասել են, որ
միսը Գեղարքունիքի մարզից է բերվել շուկա:
Առողջապահության նախարարության մասնագետներն էլ մարզի
վերոնշյալ համայնքներում մարդկանց մոտ սիբիրյան խոց
հիվանդության արտաքին նախանշաններ են հայտնաբերել:
«Մեկի մատի վրա մազոլ կա, մեկի մատը ճաքել է: Մասնագետներնէլ կասկածում են, որ դա սիբիրյան խոցի
նախանշան է: Արդեն երրորդ օրն է՝ բոլոր տեսակի
ուսումնասիրությունները կատարվում են թե անասունների, թե
մարդկանց մոտ: Ում մոտ նախանշաններ կան, նրանցից անալիզներեն վերցվել, մինչև այս պահը ոչինչ չիարձանագրվել»,- ասաց մարզպետը:
Նրա խոսքով՝ համապատասխան ծառայությունները
խստացված ռեժիմով կանխարգելիչ միջոցառումներ են
իրականացնում մարզում:
Մասնագետների հետազոտություններիարդյունքները պարզ կլինեն երեքշաբթի օրը:










































