Այսօր՝ հոկտեմբերի 20-ին պաշտոնապես բացվեց հանրապետությունում ամենամեծ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի ու զվարճանքի կենտրոնը:
Կենտրոնը կառուցել է Dalma Invest դեվելոփերական ընկերությունը 50 մլն դոլարով՝ ռուաստանյան Tashir Group-ի հետ միասին: Ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ:
Առևտրային գոտում ապրանքանիշներ և արտադրողների ներկայացնող վաճառքի սրահներից բացի, «Դալմա Գարդեն մոլ»-ը ներառում է ժամանցի գոտի, կինոթատրոններ, մանկական խաղահրապարակ, սրճարաններ և հիպերմարկետ: «Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ նաև տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձևության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր և համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս:
«Դալմա Գարդեն մոլ»-ի բացման կապակցությամբ տեղի կունենա տոնական համերգ, որին կմասնակցեն «Ռեինկարնացիա» խումբը, Հասմիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Էմմա Ասատրյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Էմմին, համերգը կվարի Արսեն Գրիգորյանը:









































