Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հանդես է եկել ժողովրդին ուղղված կոչով, որում ամփոփել է անցած մունիցիպալ ընտրությունների արդյունքները:
Աբբասը տեղի ունեցած քվեարկությունն անվանել է «ժողովրդավարության տոն»:
Պաղեստինցի առաջնորդն ափսոսանք է հայտնել «ոչ լիարժեք ընտրությունների» կապակցությամբ:
«Ցավոք սրտի, այս ընտրությունները չեն ներառել պաղեստինյան հողերն ամբողջությամբ: Բայց մենք հույս ունենք, որ հաջորդ ընտրություններին կմասնակցեն նաև Երուսաղեմը և Գազան: Այդ ժամանակ մեր ուրախությունն ամբողջական կլինի»,-ասել է Աբբասը:











































