Լիբիայում ձերբակալվել է Մուսա Իբրահիմը, որը զբաղեցրել է Մուամար Քադաֆիի կառավարության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը: Այդ մասին այսօր հայտնել են երկրի իշխանությունները: Նա ձերբակալվել է Տարհուն քաղաքում, որը տեղակայված է լիբիական քաղաքից գրեթե 70կմ հարավ:
Մուսա Իբրահիմի ձերբակալման մասին լուրը տարածվել է այսօր` Մուամար Քադաֆիի սպանությունից ուղիղ մեկ տարի անց:
Մուսա Իբրահիմի կյանքի մասին վերջին մեկ տարվա ընթացքում ոչինչ հայտնի չի եղել: Այս ընթացքում պարբերաբար հաղորդում էին նրա ձերբակալման մասին, սակայն այդ լուրերը չէին հաստատվում:
Մուսա Իբրահիմը լիբիական նույն ցեղի ներկայացուցիչ է, ինչ որ Մուամար Քադաֆին:







































