Ներգաղթման սահմանափակմանն ուղղված ազգայնականների ցույցը վերածվել է հակաիսլամական բախումների Ֆրանսիայի արևմուտքում: Ծայրահեղ աջակողմյան կազմակերպությունների գրեթե 70 մասնակից, բղավելով վիրավորական կոչեր, ներխուժել են Պուատե քաղաքի մզկիթ` հաղորդում է Associated Press-ը:
Ըստ քաղաքային ղեկավարության խոսքերի` ակցիայի ոչ բոլոր մասնակիցներն են քաղաքի բնակիչներ, շատերը հատուկ ժամանել են երկրի տարբեր վայրերից: Նրանք ներխուժել են կիսակառույց շինության տարածք` ընդհատելով առավոտյան աղոթքը:
Դեպքի վայր է կանչվել ոստիկանություն. ձերբակալվել է երեք մարդ: Նրանց մեղադրանք է ներկայացվել գույքին վնաս հասցնելու և անհանդուրժողականություն հրահրելու համար: Նրանց խոսքերով` կատարվածը անթույլատրելի բնույթի սադրանք էր:









































