«Ուրալ»-ի ավագ Դենիս Թումասյանի կոտրվածքի ախտորոշումը չի հաստատվել: Այդ մասին տեղեկացնում է եկատերինբուրգյան ակումբի պաշտոնական կայքը: Պաշտպանի վնասվածքն արդքան էլ լուրջ չէ: Բուժզննումից հետո հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը կարող է շարք վերադառնալ 3 շաբաթից:
Ընթացիկ մրցաշրջանում Թումասյանն իր ակումբի կազմում 12 հանդիպում է անցկացրել` դառնալով 4 գոլի հեղինակ:







































