Գերմանիայի մայրաքաղաքի «Թեգել» օդանավակայանում այսօր թունավորվել է 50 մարդ: Այս մասին հաղորդել են իրավապահ մարմինները:
Քիմիական թունավոր գազերի արտազատման մեղավորը հավաքարարի սխալն է եղել: Իրավապահ մարմինների վարկածով` նա սխալ քանակի նյութեր է խառնել միմյանց, որի հետևանքով քիմիական ռեակցիա է տեղի ունեցել:
Արդյունքում օդանավակայանի А մասնաշենքն ամբողջովին փակել են:
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:









































