Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմին այսօր Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ:
Հայտնում են, որ Բրահիմին օգտվել է հանդիպումից, որպեսզի Սիրիայի իշխանություններին համոզի մոտեցող մուսուլմանական Իդ ալ-Ադհա զոհաբերության տոնի ժամանակ կառավարական ուժերի և ընդդիմության կարճատև հաշտեցման անհրաժեշտության կարևորության մեջ: Ավելի վաղ Դամասկոսն ակնարկել էր, որ նախքան միջազգային բանագնացի առաջարկին համաձայնելը` իշխանությունները կուզենային ընդդիմությունից հստակ երաշխիքներ ստանալ:
Սիրիա կատարած Բրահիմիի ներկայիս այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում նաև ընդդիմության հետ:









































