Thursday, 11 06 2026
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News

Մեկ տարի առաջ այս օրը սպանվեց Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին

Մեկ տարի առաջ այս օրը հայտնի դարձավ, որ Լիբիայի Սիրթ քաղաքում սպանվել է երկրի առաջնորդ Մուամար Քադաֆին:

Մուամար Քադաֆին, ըստ որոշ տեղեկությունների, ծնվել է Տրիպոլիտանիայում` 1942թ.: Նրա ծննդյան ճիշտ տարեթիվը հայտնի չէ. մի շարք կենսագիրներ պնդում են, որ նա ծնվել է 1940թ.: Ինքը՝ Քադաֆին գրել է, որ ծնվել է 1942թ. բեդվինական վրանում` Սիրթ քաղաքից 30 կմ հարավ:

Դպրոցում Քադաֆին ստեղծել է ընդհատակյա երիտասարդական բջիջ՝ գործող պետական կարգը տապալելու համար (Իտալիայից անկախություն ստանալուց հետո` 1949թ. Լիբիան գտնվում էր Իդրիս 1-ին թագավորի իշխանության տակ): Քադաֆին զբաղվում էր հակակառավարական ցույցերի կազմակերպմամբ, ինչի պատճառվով նրան հեռացրել են դպրոցից: Դրանից հետո նա ուսումը շարունակել է Միսրատա քաղաքում:

1959թ. Քադաֆին ընդունվել է Բենղազիի Լիբիական համալսարան, սկսել ուսումնասիրել մարքսիզմ: 1964թ. նա ավարտել է ուսումը՝ ստանալով իրավաբանի դիպլոմ, որից հետո ընդունվել է Ռազմական ակադեմիա: 1965թ. գործուղվել է բանակ, իսկ հետո ուղարկվել Մեծ Բրիտանիա, որտեղ ուսումնասիրել է զրահատանկային գործ:

1969թ. Քադաֆին նշանակվել է Ազդանշանային կորպուսի համհարզ, գլխավորել այդ ժամանակ երկրի զինված ուժերում բռնկված դավադրություններից մեկը: 1969թ. մի խումբ ապստամբներ` կապիտան Քադաֆիի գլխավորությամբ գրավեցին թագավորական պալատը, կառավարական հաստատությունները, ռադիոն և հեռուստաընկերությունը: Հայտարարվեց Իդրիս թագավորի իշխանության տապալման մասին, և Լիբիան հռչակվեց հանրապետություն:

Քադաֆին զբաղեցրեց Հեղափոխական հրամանատարական խորհրդի ղեկավարի և գերագույն հրամանատարի պաշտոններ: Այդ ժամանակվանից սկսած նա փաստացի ղեկավարում էր երկիրը՝ պաշտոնապես զբաղեցնելով գրեթե բոլոր կարևոր պաշտոնները:

1979թ. Մուամար Քադաֆին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ ցանկանում է աշխատեղ «հեղափոխությունը շարունակելու ուղղությամբ»: Նա պաշտոնապես սկսեց անվանվել հեղափոխության առաջնորդ:

2011թ. փետրվարի կեսերին Լիբիայում սկսեցին զանգվածային հուզումներ, որոնց մասնակիցները պահանջում էին ավելի քան 40 տարի երկիրը ղեկավարած Քադաֆիի հրաժարականը: Ժողովրդական ցույցերը կարճ ժամանակ անց վերածվեցին զինված բախումների կառավարական ուժերի և ընդդիմության միջև: Մարտերի ընթացքում Քադաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց վերահսկողություն հաստատել Լիբիայի մեծ մասի վրա: Օգոստոսին ընդդիմադիրները ՆԱՏՕ-ի ուժերի աջակցությամբ գրավեցին երկրի մայրաքաղաք Տրիպոլին:

Մուամար Քադաֆին սպանվեց 2011թ. հոկտեմբերի 20-ին Սիրթ քաղաքի մերձակայքում: Այնտեղ սպանվեց նաև նրա որդին՝ Մութասիմը: Քադաֆիի սպանության հանգամանքները մինչ այժմ անորոշ են: Հաղորդվում էր, որ նրա ավտոշարասյունը կրակի տակ է հայտնվել, նա վիրավորվել է, որից հետո ապստամբներից մեկը նրան գերի է վերցրել և գնդակահարել: Որոշ տվյալներով՝ սպանությունից առաջ նա կտտանքների է ենթարկվել:

Քադաֆիի մարմինը 4 օր համընդհանուր ցուցադրության է դրվել Միսրատայում, որից հետո
թաղվել է անապատում որդու՝ Մութասիմի հետ: Գերեզմանի վայրը, սակայն, գաղտնի է պահվում, որպեսզի այն սրբավայր չդառնա իր համախոհների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում