ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից կազմված` Հայաստանում իրականացված դատավարությունների մոնիթորինգի զեկույցը ներկայացնելով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը նշեց, որ առանց անկախ դատական իշխանության` հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն:
Կապինոսի խոսքերով, դատական բարեփոխումները ժամանակ են պահանջում, սակայն դրանց իրականացումը այլընտրանք չունի:
Ըստ Կապինոսի` այդ բարեփոխումները պետք է իրականացվեն երեք մակարդակով` ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, ինստիտուտների արդյունավետության բարձրացում, օրենքի իշխանության ապահովում:
Սերգեյ Կապինոսը նշեց նաև, որ իրենց ներկայացրած առաջարկությունները հաշվի կառնվեն քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում: