Սիրիան պետք է հետևի ՄԱԿ և ԱՊԼ հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմիի խորհուրդներին`մահմեդական Իդ ալ-Ախդայի զոհաբերման մահմեդական տոնի ժամանակ դադարեցնի ռազմական գործողությունները: Այս մասին նշվում է ՄԱԿ և ԱՊԼ գլխավոր քարտուղարներ Պան Գի Մունի և Նաբիլ ալ-Արաբի համատեղ հայտարարությունների մեջ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Նրանց խոսքերով՝ այդ քայլն անհրաժեշտ է, որպեսզի սիրիական ժողովրդին հնարավորություն ընձեռվի խաղաղության և անվտանգության մեջ տոնել այդ կարևոր կրոնական տոնը:
«Նրանք կոչ են անում բոլոր կրոնական և միջազգային կողմերին սատարել այս առաջարկը»,- նշվում է ՄԱԿ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես ընգծել են Պան Գի Մունը և Նաբիլ ալ-Արաբին ժամանակավոր խաղաղությունը կարող է խաղաղ քաղաքական գործընթացի հիմք հանդիսանալ:










































