Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին Բրյուսելում առաջին անգամ հանդիպել է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաշիչի հետ, հաղորդում է BBC-ն:
Այդ հանդիպումը կազմակերպվել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշթոնի կողմից, ում գրասենյակը հաղորդել է, որ երկու քաղաքական գործիչներն էլ երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման հարցում համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
Կոսովոն անկախություն է հռչակել 4 տարի առաջ`չնայած Սերբիայի առարկություններին: Նրա անկախ կարգավիճակը ճանաչել է 90 երկիր, այդ թվում նաև ԵՄ 27 անդամ երկրներից 22-ը:









































