Ֆիդել Կաստրոն կաթված (ինսուլտ) ստանալուց հետո ճգնաժամային վիճակում է, հայտնել են վենեսուելացի բժիշկները տեղի ԶԼՄ-ներին: Ուղեղի արյունահոսությունից հետո Կաստրոյի մոտ ուտելու, մարդկանց ճանաչելու և զրուցելու հետ կապված դժվարություններ են առաջացել, փոխանցում է Fox News հեռուստաալիքը: Բժիշկների խոսքով` Կաստրոն ոչ ոքի չի ճանաչում:
ԶԼՄ-ները բազմիցս գրել են Կաստրոյի առողջական խնդիրների մասին: Տեղեկություն էր տարածվել, որ նա, իբր, մահացել է:
Օգոստոսի 13-ին Կուբայում նշել են քաղաքական գործչի 86-ամյակը: Շնորհավորանքներ են հնչել, սակայն Կաստրոն հրապարակային ելույթ չի ունեցել:
Կաստրոյին վերջին անգամ հանրությունը տեսել է 2012-ի մարտին:
Կաստրոն պաշտոնը լքել է 2006-ին, պետության ղեկավարը նրա եղբայր Ռաուլն է:









































