Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագրեր առաջարկել թիմի առաջատարներին:
Կարլես Պույոլի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականի հուլիսի 1-ին, և թիմի ղեկավարությունը չի պատրաստվում բաց թողնել առանցքային խաղացողին: Շուտով ակումբը բանակցություններ կսկսի Պույոլի հետ:
Թիմի ղեկավարները ցանկանում են նոր՝ մինչև 2018թ պայմանագիր առաջարկել թիմի առաջատար Լիոնել Մեսսիին, ըստ որի՝ նա կստանա 18 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ մինչև 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանը նոր պայմանագրեր կստորագրվեն նաև Չավիի ու Տելյոյի հետ:









































