Դևիդ Ֆինչերը Բրեդ Փիթին համարում է Ժյուլ Վեռնի «20 հազար լյո ջրի տակ» վեպի էկրանավորման դերակատարներից մեկի թեկնածու: Այս մասին գրում է Variety.com-ը:
Ռեժիսորը Փիթին առաջարկում է խաղալ եռաժանիակիր Նեդ Լենդի դերը: Մյուս հնարավոր թեկնածուների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Փիթը նախկինում բազմից համագործակցել է Ֆինչերի հետ: Նա նկարահանվել է ռեժիսորի «Յոթ» (1995), «Մարտակումբ» (1999), «Բենջամին Բաթթոնի առեղծվածային պատմությունը» (2008) ֆիլմերում:
Ֆինչերի նոր նախագիծը դեռևս չի ստացել Walt Disney Pictures-ի պաշտոնական հավանությունը: Ստուդիայից երեք ամիս կպահանջվի, որպեսզի նախագծին ընթացք տալու որոշում կայացվի:
1869 թվականին լույս ընծայված Ժյուլ Վեռնի «20 հազար լյո ջրի տակ» վեպը էկրանավորվում է ոչ առաջին անգամ:









































