Սիրիայի հյուսիսում կառավարական զորքերն այսօր անցել են հարձակման և հզոր հարվածներ հասցրել ապստամբների զինված խմբավորումներին: Ինչպես հաղորդում Sana պետական գործակալությունը, Մաարաթ Ալ-Նուման քաղաքի շրջանում՝ Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա, ազատագրվել են մի քանի գյուղ, որոնք գտնվում էին ապստամբների ձեռքում: «Ոչնչացել են տասնյակ ահաբեկիչմներ, նրանց ձեռքում հայտնված զենքը և ռազմական տեխնիկան»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Al-Jazaeera-ն իր հերթին հայտնում է, որ Իդլիբ մարզում Սիրիայի ազատ բանակի երկու ջոկակատներ անընդմեջ գրոհում են Վադի Դեյֆի ռազմաբազան, որը պաշտպանում է 250 մարդուց բաղկացած կայազորը: Կառավարական ուժերի ճամբարը տեղակայված է Դամասկոս-Հալեպ մայրուղոց 2 կմ հեռավորության վրա և թույլ է տալիս ոչ միայն վերահսկել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մայրուղին և դրան հարող երկրի հարվային և հյուսիսային շրջանները, այլև նավթատարը, որով հյուսիսային մայրաքաղաք նավթամթերք է ուղարկվում: Բազայի պաշտպաններին աջակցություն են ցուցաբերում սիրիական օդուժի ուղղաթիռները:
Հալեպում մարտերը շարունակվում են քաղաքի հարավային և արևելյան ծայրամասերում:









































