Հոր վերաբերմունքը դեռահասության սեքսի վերաբերյալ և երեխայի հետ էմոցիոնալ մտերմությունը ուղիղ կերպով ազդում են երեխայի վրա` անկախ մոր ազդեցությունից: Հենց հոր վերաբերմունքն է պայմանավորում այն հանգամանքը, թե որ տարիքում է երեխան սկսում իր սեռական կյանքը,- հաղորդում է Yahoo! News-ը:
Այսպես՝ եթե հայրը նորմալ է վերաբերվում դեռահասների սեռական կյանքին, ապա երեխան ավելի վաղ կսկսի սեռական կյանքով ապրել: Իսկ ահա հոր հետ մտերմությունը դրական այլ ազդեցություն է ունենում:
2011 թ. հետազոտություն է անցկացվել: Պարզվել է, որ ամերիկացի դեռահասների 47%-ը ավագ դպրոցում սեռական հարաբերություն են ունեցել, իսկ նրանց մեծ մասը պահպանակ չի օգտագործել:
Գիտնականների կարծիքով` ծնողների չափազանց խստությունը կամ լոյալությունը վատ են անդրադառնում դեռահասների վրա, որովհետև նրանք այդ դեպքում սեռական կյանքը ավելի շուտ են սկսում:












































