Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան զրահատանկային ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժություն է անցկացրել Սիրիայի հետ սահմանին: Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգում անցկացված այդ զորավարժություններին մասնակցել են նաև սիրիական սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա ընկած Սուրուչ քաղաքում կենտրոնացած տանկային ստորաբաժանումներն ու հրետանային մարտկոցները:
Զորավարժությունների անցկացման նպատակը եղել է մոտակա բլուրներից մեկի գրավումը: Զորավարժություններից հետո թուրք զինվորականներն իրենց ռազմական տեխնիկան ուղղել են Սիրիայի սահմանի կողմը: