Գերմանացի գիտնականները կարծում են, որ նոր կյանքը սկսվում է 72 տարեկանից հետո: Երկարատև հետազոտությունների ընթացքում նրանք համեմատել են զարգացած երկրների և Աֆրիկայի, Ավստրալիայի, Հարավային Ամերիկայի ու Ֆիլիպինների ցեղերի բնակչության մահացության տվյալները:
Ցեղերի անդամների կյանքի տևողությունը դարերի ընթացքում չի փոխվել, քանի որ նրանք ապրում են քաղաքակրթությունից հեռու: Իսկ ահա մեգապոլիսների ժամանակակից բնակիչների կյանքի տևողությունը շատ կտրուկ փոփոխություններ է կրել: Ցեղերի 30 տարեկան բնակիչների մահացության վտանգը հավասար է զարգացած երկների 72 -ամյա մարդկանց մահացության մակարդակին:
1840թ-ից մարդու կյանքի տևողությունը տարեկան 3 ամսով աճում է: Իսկ ահա ցեղերի անդամների մահացության վտանգը մինչև 15 տարեկանում ավելի մեծ է, քան Շվեդիայում կամ Ճապոնիայում:









































