Սաուդյան «Արամկո» պետական նավթային ընկերությունը մտադիր է իրականացնել 35 մլրդ դոլար արժողությամբ նախագիծ՝ երկրում նավթի արդյունաբերությունն ընդարձակելու համար: Այս մասին հայտնել է «Արամկոյի» գլխավոր տնօրեն Խալեդ-Ալ Ֆալիհը՝ գրում է «Ալ-Կուդս Ալ-Արաբի» թերթը:
Նախագիծը, որի իրականացումը կտևի 5 տարի: Այդ ընթացքում կիրականացվեն նոր հանքերի հայտնաբերման աշխատանքներ և շահագործման նպատակով ուսումնասիրություններ:
Ալ-Ֆալիհի խոսքով՝ շնորհիվ այդ նախագծի՝ Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը կրկնակի կընդարձակվի:
Օգոստոսին Սաուդյան Արաբիան արտահանել է 8 մլն բարել նավթ: Պաշտոնական Էր Ռիադը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համաշխարհային շուկայում լրացնել նավթի դեֆիցիտը, որը կարող է առաջանալ՝ պայմանավորված Իրանի նավթային ոլորտի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցներով:









































