«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին գնացե՞լ է օդանավակայան` Սերժ Սարգսյանին Բուխարեստ ճանապարհելու և երեկ օդանավակայանում դիմավորե՞լ է նրան` «Հայկական ժամանակ»-ի թղթակցի այս հարցին երեկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Արարողակարգի համաձայն, Գագիկ Ծառուկյանը` որպես անվտանգության խորհրդի անդամ և´ ճանապարհել, և´ դիմավորել է Սերժ Սարգսյանին»:
Արդեն տեղեկացրել ենք, որ այդ արարողակարգը գոյություն ունի շատ վաղուց, և ժամանակին Կարեն Դեմիրճյանը, որ նույնպես անվտանգության խորհրդի անդամ էր, երբևէ ո´չ ճանապարհել, ո´չ էլ դիմավորել է Ռ. Քոչարյանին այլ երկիր մեկնելիս կամ ժամանելիս: ԲՀԿ նախագահի այս ռևերանսները Ս. Սարգսյանին` առնվազն տարօրինակ են ներքաղաքական վերջին ամիսներին ձևավորված ֆոնին:









































