Համացանցային հսկա Google-ի բաժնետոմսերի արժեքը նյույորքյան NASDAQ ֆոնդային բորսայում այսօր ընկել է 10 %-ով այն բանից հետո, երբ ընկերությունն անսպասելիորեն հրապարակել է երրորդ եռամսյակի իր հաշվետվությունը, որն ավելի վատն է եղել, քան սպասում էին վերլուծաբանները:
Google–ը եռամսյակային տվյալների մասին պետք է զեկուցեր հինգշաբթի օրը բորսայի փակվելուց հետո, սակայն զեկույցը հրապարակվել է առևտրային օրվա կեսին: Ընկերությունը հաղորդել է, որ զեկույցը սխալմամբ է հրապարակվել և ամբողջովին պատրաստ չի եղել:
Ըստ զեկույցի` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ըկերության եկամուտը նվազել է 20 %-ով` հասնելով 2,18 մլրդ դոլարի:




































