Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

«Կոնգրեսին այլ բան չի մնա անել, քան կոորդինացնել օրեցօր ահագնացող ժողովրդական ընդվզման ալիքը»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:


– Պարոն Գրիգորյան, մարտի 1-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի անունից հայտարարություն ներկայացրեց, այն ընդունվեց հանրահավաքի մասնակիցների կողմից: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունները 15 պահանջներից որևէ մեկը հակված չեն կատարելու: Այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն Կոնգրեսի հետագա անելիքները:


– Կոնգրեսի հետագա անելիքները կախված կլինեն իշխանությունների արձագանքից: Եթե նրանք վերջապես սթափվեն, գիտակցեն իրադրության ամբողջ վտանգավորությունը և գոնե մի անգամ առաջնորդվեն պետական այրերին, ոչ թե բանդիտներին սազական մտայնությամբ, ապա նրանք շանս ունեն որոշ քայլեր անելու և իրադրությունը լիցքաթափելու: Իսկ եթե նրանք դա չանեն, Կոնգրեսին այլ բան չի մնա անել, քան պարզապես կոորդինացնել օրեցօր ահագնացող ժողովրդական ընդվզման ալիքը: Կոնգրեսն իր գոյության ամբողջ ընթացքում փորձել է համոզել այս իշխանություններին, որ 2008թ. մարտի 1-ից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը չի կարող հենց այնպես բնականոն հուն վերադառնալ: Մենք անընդհատ փորձել ենք բացատրել, որ կա՛մ նրանք կվերանայեն իրենց վարքագիծն ու քաղաքական լուրջ երկխոսություն կսկսեն ընդդիմության հետ՝ երկրում սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելու նպատակով, կա՛մ կստիպեն ժողովրդին նորից փողոց դուրս գալու: Նրանք հույսները դրեցին և շարունակում են դնել մեր ժողովրդի՝ ընդվզման անընդունակ լինելու եղկելի գաղափարի վրա, ինչի հետևանքով եկել հասել ենք այս հանգրվանին: Հիմա, իմ կարծիքով, ժողովուրդն է օրակարգը թելադրելու, իսկ Կոնգրեսին, ինչպես արդեն ասացի, այլ բան չի մնալու, քան ստանձնել այդ օրակարգը կոորդինացնողի դերը:


– Վերջին հանրահավաքում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց` «…այսօրվանից Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»: Խնդրում եմ բացատրեք, ՀԱԿ-ը այսպիսով նոր մարտավարությո՞ւն է որդեգրում: Ի՞նչ կարող է փոխել հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումը, ի՞նչ է սա նշանակում:


– Սա երեք բան է նշանակում: Առաջին, որ համաժողովրդական պայքարը թևակոխում է նոր ու վճռական փուլ: Երկրորդ, որ ժողովուրդը ունկնդրից և իր համակրած քաղաքական ուժին հետևողից վերածվում է որոշումներ կայացնող և իր որոշումներին տեր կանգնող սուբյեկտի: Եվ երրորդ, որ այդ որոշումներին պարտավոր են լինելու ենթարկվել բոլորը, ովքեր իրենց այս շարժման մասնակիցն են համարում:


– Պարոն Գրիգորյան, վերջին շրջանի հասարակական, սոցիալական դժգոհությունն իր հերթին, մարտի 1-ին կայացած հանրահավաքը` մյուս կողմից, վկայեցին այն մասին, որ ՀԱԿ-ից մեծ սպասելիքներ կան, և մեր հասարակությունը` իր պահանջների ներկայացման հարցում ՀԱԿ-ին է տեսնում: Ավելին` մարդիկ անգամ հեղափոխության, սոցիալական բունտի անհրաժեշտության մասին են խոսում: Այս պայմաններում ինչպե՞ս պետք է ՀԱԿ-ը տնօրինի այս զանգվածին, և իշխանափոխությունը ինչպե՞ս եք տեսնում այս պայմաններում:


– Ես իշխանափոխության երկու ճանապարհ եմ տեսնում: Կա՛մ իշխանությունները կսթափվեն և լուրջ երկխոսության կնստեն հասարակության հետ՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու մանրամասների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա սահուն և առանց ցնցումների անցում կատարելու, կա՛մ մեզ սպասվում է եգիպտական տարբերակը: Ասեմ, որ եգիպտական տարբերակ ասելով` ես հասկանում եմ ոչ թե բռնի հեղափոխություն, այլ զանգվածային քաղաքացիական անհնազանդության ալիք, ինչը ես համարում եմ բռնապետական ռեժիմի դեմ պայքարի ամենաօպտիմալ (և միանգամայն արդարացի) մարտավարությունը: ՀԱԿ-ն էլ ոչ թե տնօրինելու է զանգվածներին, այլ լինելու է զանգվածների կամքի արտահայտիչը:


– Արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումները փաստեցին, որ նույնիսկ առանց ընդդիմադիր ուժի առաջնորդության հասարակությունն ընդունակ է իրավիճակ փոխել: Այժմ շատ են զուգահեռներ տարվում: Դուք տեսնո՞ւմ եք նմանություններ, և հնարավո՞ր է նման իրավիճակների կրկնությունը նաև Հայաստանում:


– Ես ոչ միայն տեսնում եմ նմանություններ, այլ գտնում եմ, որ ամենահիմնական հարցում մեր ու արաբական երկրներում ծավալվող շարժումներն իրարից ոչնչով չեն տարբերվում. դրանք շարժումներ են շփացած, սիստեմատիկ կոռուպցիայի մեջ թաղված, հասարակության իղձերին ու պահանջներին անհաղորդ, որևէ դրական տեղաշարժ իրականացնելու քաղաքական ռեսուրսից զուրկ բռնապետական ռեժիմների դեմ: Շատ կարևոր նմանություն է նաև այն, որ թե՛ արաբական բռնապետությունները, թե՛ մեր ռեժիմը հույսները դրել էին սեփական ժողովուրդների՝ ընդվզելու անընդունակության, ինչպես նաև աշխարհաքաղաքական նկատառումներով իրենց այլանդակությունների նկատմամբ արտաքին աշխարհի՝ աչք փակելու պատրաստակամության վրա: Մուբարաքն ու Բեն Ալին համոզվեցին, որ ամեն ինչ սահման ունի: Վաղ թե ուշ դրանում համոզվելու են նաև մեր ռեժիմի պարագլուխները:


– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի վերջին երկու ելույթները: Նա նշել էր, թե` «կարևոր է ձևավորել կառավարություն, որը լսում է մարդկանց և հաշվետու է նրանց առջև», կոչ էր անում իշխանություններին` ընդունել ընդդիմության քննադատությունը: Վաշինգտոնը փոխո՞ւմ է իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, այլևս անվերապահ չի վստահո՞ւմ…


– Խնդիրն այստեղ վստահությունը չէ, այլ այն գիտակցությունը, որ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ մեր ռեժիմի պես ռեժիմներին աջակցելն այքան էլ հեռատես դիրքորոշում չէ: Թեև այդ մասին չափազանց համարձակ հայտարարություններ անելը դեռ դժվար է, բայց ես նման տրամադրություն եմ նշմարում դեսպանի հայտարարությունների մեջ, ինչն, իմ կարծիքով, նույնպես հետևանքն է այն դասի, որ արևտամետ բռնապետների լծի տակ ապրող արաբները տվեցին թե՛ այդ բռնապետներին, թե՛ Վաշինգտոնի նրանց բարեկամներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում