Մոսկվայի ԲԿՄԱ-ի ու Ռուսաստանի հավաքականի առաջատար Ալան Ձագոևը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»:
Այս մասին հաղորդում է պորտուգալական A Bola-ն`հղում կատարելով լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշին:
ProTransfers-ի տեղեկացմամբ՝ «Տոտենհեմի» ղեկավարները պատրաստ են զոհաբերել 20 մլն եվրո ԲԿՄԱ-ի 22-ամյա խաղացողի համար:
Հիշեցնենք, որ Ալան Ձագոևը դարձավ Եվրոպայի առաջնության հայտնություններից մեկը, ինչից հետո մի շարք ակումբներ հերթ են կանգնել`նրա տրանսֆերը գնելու համար:




































