Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օպերատիվ շտաբի ղեկավար Հուսեյն Սալամին հայտարարել է, որ «Իրանը պատրաստ է համաշխարհային մարտի»:
ZMAN.com-ի փոխանցմամբ` Սալամին նախազգուշացրել է Իսրայելին, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում Իսրայելի ուղղությամբ «սարսափելի պատասխան հարված կհասցվի»:
Սալամին ելույթ է ունեցել զորավարժությունների մասնակիցների առաջ:







































