ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցել է կազմակերպության Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ-երկրների ընտրությանը 2013-2014 թթ. համար:
Ընդհանուր առմամբ ՄԱԿ ԱԽ-ում հաշվվում են 15 պետություններ, որոնցից 5-ը մշտական անդամներ են: Մնացած 10-ին ընտրում են քվեարկությամբ՝ տարին 5–ական երկիր:
Այս անգամ մի տեղը տրվելու է աֆրիկյան երկրներից մեկին (հիմա ՀԱՖ-ն է), մեկը՝ ասիախաղաղօվկիանոսյան խմբին (հիմա Հնդկաստանն է), ևս մեկ տեղ կտրվի լատինամերիկյան և կարիբյան երկրներին (հիմա պատկանում է Կոլումբիային): Երկու տեղ էլ կտրվի արևմտաեվրոպական երկրներին, որոնք կփոխարինեն Գերմանիային և Պորտուգալիային:









































