Անհետացած Պոմպեյ քաղաքից մի քանի տասնամյակ առաջ գողացված հնագույն հռոմեական արձանի գլուխը հայտնաբերվել է Իտալիայում:
«Անհնար է նրա գինը որոշել, սակայն արձանը շատ մեծ մշակութային և պատմական արժեք ունի»,- հայտարարել է ոստիկանության կապիտան Ռոկկո Պապալեոն:
Ներոնի մոր` Ագրիպինա Կրտսերի արձանի գլուխը հայտնաբերվել է Հարավային Իտալիայի Պյաչենցա քաղաքի արվեստի շուկայում:
Քանդակի գլուխը երկար տարիներ թաքցրել է 62-ամյա ատամնաբույժը: Տղամարդը բազմիցս փորձել է այն վաճառել, սակայն բոլոր փորձերն անհաջողությամբ են պսակվել:
Արդյունքում ատամնաբույժը որոշել է արձանի մասն իրացնել միջնորդի օգնությամբ: Սակայն վերջինս արվեստի շուկայում գնորդ փնտրելիս ընկել է ոստիկանության ձեռքը։
Երկու տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ հնագիտական հարստությունը յուրացնելու և թաքցնելու համար:






































