Մինչ ճապոնացի մասնագետները սմարթֆոնին «ստիպում են» փոխանցել հոտերը, ֆինն մասնագետները որոշել են հեռախոսը հագեցնել տակտիլային զգացումներ փոխանցելու կարողությամբ:
Nokia Research-ը Հելսինկիի տեղեկատվական տեխնոլոգիաների հետ համատեղ արդեն մշակել է նոր հեռախոսի դիզայնը, որն ի վիճակի է հասկանալ օգտատիրոջ ձեռքի՝ հեռախոսի կորպուսի սեղմման 4 աստիճանները ու փոխանցել համապատասխան ազդանշանը մեկ այլ հեռախոսի, որն էլ իր հերթին կպատասխանի վիբրացիայով, որպեսզի տիրոջը հայտնի ընկերոջ կամ ծանոթի համապատասխան գործողությունների մասին:
Նոր սարքի համար հիմք է ծառայել Nokia N900 սմարթֆոնը, որը հագեցած է հատուկ ռեզիստորներով, որոնք կորպուսի վրա ճնշման ժամանակ ի վիճակի են փոխել դիմադրությունը: Այս մասին հաղորդում է Supreme 2-ը:
Առայժմ հայտնի չէ, թե երբ կթողարկվեն այդ մոդելները:











































