Թուրքական The Lira թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Ստամբուլում հայտարարել է, որ 2013-2014 թվականներին Թուրքիան մտադիր է հրաժարվել Ադրբեջանի հետ գազային պայմանագրերի կնքման ժամանակ «վերցրու կամ վճարիր» սկզբունքից:
Նա հավելել է, որ Թուրքիան պլանավորել է արդեն 2013 թվականին կասեցնել Իրանի հետ այդ սկզբունքով կնքված պայմանագիրը: Յըլդըզի խոսքերով՝ 2012 թվականին Թուրքիան հաջողությամբ լուծել է Ռուսաստանի հետ ունեցած նմանատիպ խնդիրը, և վստահ է, որ հաջողության կհասնի նաև Ադրբեջանի ու Իրանի պարագայում:










































