Սիրիայի Իդլիբ մարզում Մաարաթ Ալ-Նուման քաղաքում կործանիչներից հասցրած հարվածի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով բժիշկներին, զոհերի մեծ մասը երեխաներ են: Շուրջ 30 մարդ համարվում է անհետ կորած:
Հաղորդվում է նաև, որ օդային հարվածի հետևանքով բնակելի տուն է փլուզվել:









































