Շարունակվում է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստների վնասվածքների շարքը: Այս անգամ շարքից դուրս մնաց ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը:
Վերջինս Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրեց 2 խաղ, որից հետո ազդրի վնասվածք ստացավ: Ռաֆայելը չի մասնակցել «Ռեալ»-ի վերջին մարզմանը: Ֆուտբոլիստի՝ «Սելտա»-ի հետ հանդիպմանը մասնակցությունը հարցականի տակ է:
«Ծանր դրության առջև ենք կանգնած, քանի որ բազմաթիվ ֆուտբոլիստներ են վնասվածք ստացել: Սակայն չպետք է հուսահատվենք»,- հայտարարեց Մոուրինյոն:








































