Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ամերիկացի Էրիկ Պրոկոպիին ձերբակալել են դինոզավրերի մնացորդներ ԱՄՆ բերելու համար:
Ինչպես հաղորդում են էլեկտրոնային լրատվամիջոցները` Պրոկոպին պատրաստվել է վաճառել այդ մնացորդները, որոնց արժեքը կազմում է 70 մլն դոլար:
Մեղադրյալը բավականին հսկայական բիզնես է ունեցել, և այն, ինչ ոստիկանությունը հայտնաբերել է այսօր, միայն «սառցաբեկորի գագաթն է»` համարում են իրավապահ մարմինները:











































