Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Աֆղանստանից վրացի զինծառայողների դուրսբերման գործընթացը կսկսվի 2014 թվականից: Նա իր ցավակցությունն է հայտնել ոչ վաղ անցյալում Աֆղանստանում զոհված վրացի զինծառայողի ընտանիքին.
«Բոլորը պետք է հասկանան, որ դա մեր պետական պարտականությունն է: Դա այն բեռն է, որը Վրաստանը վերցրել է միջազգային անվտանգության ապահովման համար, և դա պատերազմ է: Մենք պատերազմի, ռազմական գործողությունների մեջ ենք, ինչի համար էլ ոչ ոք ապահովագրված չէ այդպիսի աղետից: Այդ առաքելությունը կշարունակվի մինչև վերջ:
Հայտնի է, որ պլանավորված է 2014 թվականից Աֆղանստանից դուրս բերել միջազգային ուժերը: Հենց այդ ժամանակ մենք կսկսենք հայրենիք վերադարձնել մեր զինվորներին»:
Նշվում է, որ Վրաստանը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2009 թվականից:










































