Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի հասցեին:
Մենեզեսը նշել է, որ Ժոզե Մոուրինյոն հսկայական ներդրում ունի Մարսելոյի հաջողություններում.
«Մոուրինյոն հսկայական ներդրում ունի Մարսելոյի հաջողություններում: Պորտուգալացու շնորհիվ Մարսելոն հաղթողի հոգեբանություն ձեռք բերեց: Բացի այդ, նա տակտիկապես ավելի գրագետ է գործում և համարվում է աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը: Նա փայում է Բրազիլիայի հավաքականի ու «Ռեալ»-ի կազմում»,- հայտարարեց Մենեզեսը:







































