Ֆրանսիայի թագուհի Մարիա-Անտուանետայի մեկ զույգ կանաչ, վարդագույն մետաքսե հողաթափերն հոկտեմբերի 17-ի աճուրդում վաճառվել են 62460 եվրոյով: Աճուրդը կազմակերպվել էր նրա մահապատժի 219-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Փորձագետների գնահատականների համաձայն՝ 36.5 չափի հողաթափերը եղել են ամենաարժեքավոր լոտը Լյուդովիկոս 16-րդի կնոջ՝ աճուրդին ներկայացված 80 լոտերի թվում, սակայն աճուրդում ակնկալվում էր ի սկզբանե դրանց դիմաց ստանալ 8-10 հազար եվրո:
Թագույում մետաքսե զգեստի ոչ մեծ կտորը, որը նա կրել է մահապատժից առաջ, վաճառվել է 6121 հազար եվրոյով:









































