Գիտնականները պարզել են, որ ստեղծագործ մարդիկ հակված են հոգեկան խանգարումների առավել, քան մյուսները: Հետազոտությունը իրականացվել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի կողմից: Դրան մասնակցել է ավելի քան 1 մլն մարդ:
Ստեղծագործ անձանց մոտ մեծ է տագնապայնության ռիսկը, նրանք ավելի շատ են հակված շիզոֆրենիայի, դեպրեսիայի ու տոքսիկոմանիայի, պարզել են շվեդ գիտնականները: Վերջիններս եզրակացրել են նաև, որ նրանք կրկնակի ավելի շատ են դիմում ինքնասպանության, հայտնում է rbc.ru.-նԼ:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրողները մյուսներից ավելի հաճախ են բախվում հոգեկան խանգարումների, իսկ անձի երկվությունը շատ տարածված է լուսանկարիչների ու պարողների մոտ:
Այստեղից հետևում է, որ հանճարեղության նշանները հաճախ կարող են լինել որոշ առումով ինչ-որ խելագարության նշան:











































