Monday, 29 06 2026
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել

Մանկավարժական համալսարանում կրկին հնչել է սիմֆոնիկ երաժշտություն

Մանկավարժական համալսարանը միակն է, որտեղ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երկրորդ անգամ է հանդես գալիս դասական համերգային ծրագրով:

Գարնանային համերգաշրջանում Երիտասարդական նվագախումբը Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում «Hollywood Non-Stop» համերգային ծրագրով արդեն ներկայացել էր Մանկավարժական համալսարանում: Այս անգամ նվագախումբը եկել էր շնորհավորելու բուհի հիմնադրման 90-ամյակը եւ կատարելու այն բոլոր ուսանողների խնդրանքը, ովքեր մեծ ցանկություն էին հայտնել մեկ անգամ ևս ներկա գտնվել նրանց համերգին:

Ողջունելով և շնորհավորելով համալսարանի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ, Սերգեյ Սմբատյանն ասել է. «Ձեր լսարանի դրական արձագանքի և պահանջի շնորհիվ այսօր մենք կրկին մանկավարժական համալսարանում ենք: Բոլորի համար կարևոր է սիմֆոնիկ երաժշտությունն ու արվեստը: Ձեզ հետ մենք կապված ենք ամուր կապով, և ուզում ենք, որ այն ավելի հաստատուն դառնա: Միշտ հաճելի է նվագել այն հանդիսատեսի համար, որը հասկանում է քեզ»:

ՀՊՄՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ բազմաժանր` ծանոթ և սիրված ստեղծագործություններով: Հնչեցին Ջակոմո Պուչինիի, Յոհան Շտրաուսի,Էդվարդ Միրզոյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործություններից, ինչպես նաև լսարանին ծանոթ և համաշխարհային ճանաչում ունեցող կինոերաժշտություններ` Կառլոս Գարդելի «Կնոջ բույրը», Նինո Ռոտայի «Ռոմեո և Ջուլիետ», «Կնքահայրը», Էնիո Մորիկոնեի «Մեկ անգամ ամերիկայում», «Առաքելություն» և այլն:

«Պետք է երիտասարդներին մատուցել սիրված ֆիլմերի երաժշտություններ, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց ծանոթ երաժշտությունները ևս դասական են և չպետք է վախենալ ու խուսափել դրանից: Պետք է պրոպագանդել դասական երաժշտությունն այնքան, որ ուղղակի մարդիկ ձգտեն լսել այն»,- ընդգծեց դիրիժորը:

Սերգեյ Սմբատյանը հերքել է այն տարածված կարծիքը, որ այսօր երիտասարդները չեն սիրում դասական երաժշտություն: «Երիտասարդները սիրում են և ավելի քան ձգտում են դեպի դասական երաշժտություն: Նման համերգներն ապացուցում են, որ նրանք ոչ միայն կարևորում են, այլ ունակ են լսել և փորձում են հասկանալ այդ ամենը: Կարծում եմ, որ դահլիճում ներկաներից ոմանք տարբեր պատճառներով ներկա չեն եղել մեր համերգներին, այսօրվանից նրանք կհասկանան, որ դասական համերգները վախենալու չեն, հակառակը` հասկանալի ու մատչելի են»:

Վերջում երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը վստահեցրել է, որ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները դեռևս այլ հնարավորություններ կունենան իրենց կատարմամբ վայելելու նման համերգներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում