Նույն օրը, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի 6/1 շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանների ներկայությամբ բացելով բնակարանի դուռը` փրկարարները լոգարա¬նում հայտնաբերել են տանտիրուհի, 1941 թ. ծնված Անյուտա Աղաբաբյանին` անգիտակից վիճակում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։









































