Համացանցային վաճառքի eBay Inc. ընկերության մաքուր շահույթը 2012թ-ի երրորդ քառամսյակում կազմել է 597մլն դոլար: Դա 22%-ով գերազանցում է 2011թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները, երբ մաքուր շահույթը կազմում էր 491 մլն դոլար:
4-րդ քառամսյակում ընկերությունը նախատեսում է ստանալ մեկ բաժնետոմսի դիմաց 0,66 – 0,69 դոլար շահույթ: Մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում են մեկ բաժնետոմսի դիմաց 0,54 դոլար:
Նշենք, որ eBay Inc.-ը ամերիկյան համացանցային խանութ է: Ընկերությունը ղեկավարում է eBay.com վեբ կայքը: Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Կալիֆոռնիա նահանգում:








































